«ՀԵՆԱՐ» հիմնադրամը և Santé Armenie» միավորումը Արցախի կողքին են
«ՀԵՆԱՐ» հիմնադրամը, «Santé Armenie» միավորումը և «Մենք ենք մեր սարերը» գործակալությանըգործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։
ՄԱՅԻՍ, 03, 2022
Արցախի Մարտունի, Մարտակերտ և Ասկերան շրջանների գյուղական համայնքների բանակիչներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնել:

Արցախի առողջապահության նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով բժշկական շարժական բրիգադը կշրջի համայնքներում և անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին: Շրջայցի ընթացքում մասնավորապես մատուցելու են թերապևտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սկրինինգ հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց, վերահսկում: Բացի այդ, շարժական բրիգադներում ներդրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է լինելու հավելյալ բժշկական ծառայություններ մատուցել բնակչությանը, այդ թվում՝ լաբորատոր հետազոտություններ:

Ծրագրում ընդգրկված ընտանեկան բժիշկները 2023 թվականի հունվարից ապրիլ ժամանակահատվածում հատուկ մասնագիտական վերապատրաստում են անցել:

Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda