Շարժական առողջության առաջնային պահպանման միավորի (ՇԱԱՊՄ) ծրագիրը արդեն նաև Կապանում է
HENAR հիմնադրամի և Santé Arménie միավորման նախաձեռնած Շարժական առողջության առաջնային պահպանման միավորի (ՇԱԱՊՄ) ծրագիրը արդեն նաև Կապան համայնքում է։
ՄԱՅԻՍ, 03, 2022
Սյունիքում ծրագիրը մեկնարկեց Գորիսի սահմանամերձ գյուղերից, իսկ 2023-ի հոկտեմբերից՝ նաև Կապանում։

Գյուղերի ընտրությունը կատարվել է հետևյալ կերպ` այն գյուղական համայնքները, որոնք ունեն 200 և ավելի բնակչություն և իրենց ԱԱՊԿ-ից գտնվում են 12կմ և ավել հեռավորության վրա:

Շարժական միավորները ունեն հստակ այցելությունների գրաֆիկ շաբաթական կամ 2 շաբաթը մեկ անգամ այցելություններ Դավիթ Բեկ, Արծվանիկ, Ծավ, Սրաշեն, Շիշկերտ, Ճակատեն, Ներքին Հանդ, Եղվարդ, Վերին Խոտանան, Շիկահող համայնքներ:

ՇԱԱՊՄ իրականացվում է ընտանեկան բժշկի կողմից և ԲՄԿ-ների բուժքույրերի կողմից, ովքեր ունեն համապատասխան վերապատրաստում և հմտություններ:

ՇԱԱՊՄ բժշկի գործունեությունը ներառում է առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում, շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում, սկրինինգային հետազոտությունների իրականացում և այլն։

Ծրագիրը նպատակ ունի նաև կրթել բնակչությանը` քարոզելով առողջ ապրելակերպ, և շարունակական կրթում, գիտելիքների թարմացում տեղամասային, ԱԱՊԿ, ԲՄԿ բուժքույրերի և բժիշկների համար։

Շարժական ԱԱՊ միավորը հագեցած է շարժական համակարգչով, ինտերնետ կապով, մի շարք բժշկական սարքավորումներով և արյան որոշ հետազոտությունների համար նախատեսված շարժական անալիզոտորով։

Նշենք նաև, որ ՀԵՆԱՐ-ի, Santé Arménie-ի և Սյունիքի մարզպետարանի հետ կնքվել է Փոխըմբռման հուշագիր, ինչպես նաև Կապանի ԲԿ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր` ուլտրաձայնային հետազոտություններ կատարելու վերաբերյալ:

Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda