Սիմպոզիումի ընթացքում ելույթներ կհնչեն Առողջության Առաջնային Պահպանման (ԱԱՊ) համակարգի բարեփոխումներին ուղղված աշխատանքների, հոգեկան առողջության, բժիշկ-բուժառու ճիշտ հաղորդակցման և հիվանդության ընթացքում բուժառուների բուժման գործընթացում ներգրավվածության կարևորության մասին։
Ողջույնի ելույթով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նաև ելույթ կունենան «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը, ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչություն պետ Քնար Ղոնյանը, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներ, փորձագետներ և բժիշկներ։
Սատելիտային սիմպոզիումի ծրագրին կարելի է ծանոթանալ
այստեղ։
Մասնակցության համար գրանցվել կարող եք
այստեղ։