Շարունակվում է ՎԲՄՎ ծրագրի մասնակիցների ուսուցումը
Այժմ ՎԲՄՎ ծրագրի մասնակիցների համար մեկնարկել է առցանց ուսուցման փուլը։
Ծրագրին մասնակցում են 30 մասնագետներ (26-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից), որոնք ունեն տարբեր մասնագիտական ուղղվածություններ. ֆիզիոթերապևտներ, վերականգնողական բժիշկներ, խոսքի թերապիստներ, էռգո-թերապևտներ։
ԴԵԿՏԵՄԲԵՐ, 22, 2022
ՎԲՄՎ-ն բացառիկ նախաձեռնություն է և առաջին է հայկական հետմասնագիտական կրթական ծրագիրը, որն ուղղված է հետկոնֆլիկտային և մեծահասակների վերականգնողական ծառայությունների։

ՀԵՆԱՐ հիմնադրամը չափազանց կարևորում է վերականգնողական մասնագետների մասնագիտական հմտությունները զարգացնելու և կազմակերպչական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ վերականգնողական ոլորտում ավելի լավ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Այժմ ՎԲՄՎ ծրագրի մասնակիցների համար մեկնարկել է առցանց ուսուցման փուլը։

Ծրագրին մասնակցում են 30 մասնագետներ (26-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից), որոնք ունեն տարբեր մասնագիտական ուղղվածություններ. ֆիզիոթերապևտներ, վերականգնողական բժիշկներ, խոսքի թերապիստներ, էռգո-թերապևտներ։

Մասնակիցներն արդեն իսկ ուսումնասիրել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են էթիկական պրակտիկա հետազոտություններում, մեծահասակների ուսուցման ուսուցողական նպատակների մշակում, առողջապահական քաղաքականության մշակում, այրվածքային վնասվածքների առաջացում և բուժում։

Մասնակիցների հետ աշխատել են Համաշխարհային ֆիզիոթերապիայի ծրագրերի և զարգացման ղեկավար Սայդի Դիեն և Յուտայի համալսարանի ֆիզիկական թերապիայի և մարզական մարզումների ամբիոնի նախագահ Դոկտոր Սքոթ Ուորդը։
Դեկտեմբերին մասնակիցները կաշխատեն օրթոպեդիային, անդամահատումներին և պրոթեզավորմանն ուօրթեզավորմանը վերաբերող նյութերի հետ:

ՎԲՄՎ ծրագրի հիմնադիրներն են Արմինե Բաբիկյանն ու Նիկոլաս Թավուկջյանը։ Ծրագիրն իրականացվում են Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համար», Առողջապահության ազգային Ինստիտուտը, Polaris EduCorp-ն ու ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը։
Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda