ՀԵՆԱՐ-ը մասնակցել է «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովին։
Աշխատաժողովի ուշադրության կիզակետում էին`
- Առողջության առաջնային պահպանման օղակի ներկայիս իրավիճակը,
- Առաջնային օղակը՝ որպես համապարփակ առողջապահական ծածկույթի ողնաշար,
- Առաջնային օղակի բարեփոխումները,
- Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը։
ՀԵՆԱՐ-ի Համահիմնադիր, Հոգեբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյան անդամակցել է աշխատանքային խմբին, իսկ ՀԵՆԱՐ-ի թիմը 2021 թ.-ի նոյեմբերից 2022 թ.-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում աջակցել է աշխատանքային թիմի գործունեությանը։
Աշխատաժողովի շրջանակներում Արման Ոսկերչյան ու ՀԵՆԱՐ-ի տնօրեն Ելենա Աբվյանը համակարգել են աշխատաժողովի՝ մարդկային ներուժին նվիրված ռազմավարական նիստը։
ՀԵՆԱՐ հիմնադրամը՝ աշխատանքային խմբի հետ համատեղ, կշարունակի աջակցել Առողջապահության նախարարությանը գործողությունների ճանապարհային քարտեզի սահմանման հարցում, ինչպես նաև կներգրավվի ծրագրի իրականացման փուլում: