Սրտի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի 29-ին։ Սրտի համաշխարհային օրվա նախաձեռնության հեղինակը Սրտի համաշխարհային ֆեդերացիան է, որի շնորհիվ՝ 1999 թվականին, ողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը հրավիրվեց սիրտ- անոթային հիվանդությունների խնդիրներին։ Վերջիններս հանդիսանում են մահվան հիմնական պատճառը՝ տարեկան խլելով ավելի քան 18 միլիոն կյանք: Սրտի համաշխարհային օրվա միջոցառումների շարքն անցկացվում է ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի՝ Առողջապահության նախարարության եւ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հետ ռազմավարական համագործակցության ներքո։ |