Փոխըմբռնման հուշագիր
ՀԵՆԱՐ Բարեգործական Հիմնադրամի և ՀՀ առողջապահութան նախարարության միջև ապրիլի 25-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` երկարաժամկետ համագործակցություն սկսելու մասին։
ԱՊՐԻԼ, 25, 2022
ՀԵՆԱՐ Բարեգործական Հիմնադրամի և ՀՀ առողջապահութան նախարարության միջև ապրիլի 25-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` երկարաժամկետ համագործակցություն սկսելու մասին։

ՀԵՆԱՐ հիմնադրամի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությունը մասնավորապես կենտրոնանալու է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների, առողջապահական աշխատուժի զարգացման, ինչպես նաև թվային գործիքների մշակման և ներդրման վրա։

«ՀԵՆԱՐ հիմնադրամը վճռական է առողջապահության ոլորտում վերափոխումներին աջակցելու և վերջիններսխթանելու իր առաքելության մեջ, - նշել է ՀԵՆԱՐ հիմնադրամի Համահիմնադիր և Հոգաբարձուների ԽորհրդիՆախագահ Արման Ոսկերչյանը, - Մենք լիահույս ենք, որ Առողջապահության նախարարության հետ համատեղգործունեության շնորհիվ կկարողանանք հասնել լավագույն արդյունքների այս բարեփոխումների գործում»։

ՀԵՆԱՐ հիմնադրամն Առողջապահության նախարարությանն աջակցելու է հետևյալ գործառույթներում.

  • Թեմատիկ ոլորտներում բացերի գնահատում և լավագույն փորձի դիտարկում,
  • Առաջարկությունների և գործողությունների ծրագրերի մշակում,
  • Համատեղ ծրագրերի իրականացում՝ փորձագետների և աջակիցների ցանցի ներգրավմամբ,
  • Պետական-մասնավոր գործընկերության ձևաչափի զարգացում։

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021թ.-ի վերջին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգիբարեփոխմանը նպաստելու նպատակով։ Վերջին ամիսների ընթացքում ՀԵՆԱՐ-ը հաջողությամբհամագործակցում է ԱՆ-ի հետ՝ անդամակցելով առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներիմիջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:

ՀԵՆԱՐ հարթակի նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին՝ խթանելով Հայաստանումառողջապահության ոլորտի վերափոխմանն ուղղված նախաձեռնությունները։ Առաջնահերթ են համարվելուհամակարգային փոփոխության հանգեցնող կայուն զարգացման ծրագրերը, որոնք պետք է իրագործվենպետական-մասնավոր համագործակցության ձևաչափով։

Առողջապահության ոլորտի դինամիկ վերափոխման առաջնահերթություններից ելնելով, ՀԵՆԱՐ հիմնադրամըկենտրոնանում է մասնավորապես առաջնային խնամքի ոլորտում բարեփոխման, մարդկային ռեսուրսներիզարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրմանվրա։

Կապ
(+374) 60 700 800
info@henar.am
Հակոբ Հակոբյան 3, Երևան
Made on
Tilda